Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չինաստանի միջազգային CGTN հեռուստաալիքը ֆեյսբուքյան պաշտոնական էջում ներկայացրել ռեպորտաժ ռոբոտաշինության համաժողովից.
«Ռոբոտները գրոհում են: Պեկինի համաժողովը դարձել է ռոբոտաշինության զարգացման և կիրառման ոլորտում միջազգային գլխավոր իրադարձություններից մեկը։ Վերջին 10 տարիների ընթացքում այն այցելել է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Այս անգամ Չինաստանից և այլ երկրներից 169 ընկերություններ ներկայացրել են ավելի քան 600 նորարարական մշակումներ։
Առաջին անգամ ցուցադրվել է 60 սարք։ Փորձագետները նշում են, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաքը մտադիր է ապագայում ավելի շատ ջանքեր գործադրել փորձի փոխանակման և այս արտադրական հատվածի ներուժը բացելու համար։ Պեկինում ռոբոտաշինության արդյունաբերության ընդհանուր եկամուտը 2023 թվականին գերազանցել է 20 միլիարդ յուանը»,-ասվում է ռեպորտաժին ուղեկցող գրառման մեջ։