Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և այլ ըմբիշներ զորակոչվել են բանակ
Հասարակություն
17:30 26/08/2024
Հայաստան

Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և այլ ըմբիշներ զորակոչվել են բանակ

Մարզական վաշտը համալրել են տարբեր մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած ըմբիշները, աշխարհի և եվրոպայի առաջնությունների հաղթողներն ու մրցանակակիրները, օլիմպիական խաղերի մեդալակիրը։ 

Զորակոչի վերջին օրը զորակոչիկների շարքում են Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Մանվել Խնձրցյանը, Գևորգ Թադևոսյանը ու տարբեր մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած մյուս ըմբիշները։

«Զինուժի» տեսանյութից տեղեկանում ենք, որ 10 ըմբիշ զորակոչվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։

Մանրամասն՝ «Զինուժի» տեսանյութում։ 

Placeholder
Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և այլ ըմբիշներ զորակոչվել են բանակ