Միջազգային փառատոնում Արմեն Քուշկյանն արժանացել է «Շնորհալի դերասան, փառատոնի հավատարիմ բարեկամ» հատուկ դիպլոմը
Մշակույթ
08:44 27/08/2024
Հայաստան

Միջազգային փառատոնում Արմեն Քուշկյանն արժանացել է «Շնորհալի դերասան, փառատոնի հավատարիմ բարեկամ» հատուկ դիպլոմը

Օրերս ամփոփվել են Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում անցկացվող  Sankryža («Խաչմերուկ») մոնոներկայացումների X միջազգային փառատոնի արդյունքները:

«Արմմոնո» փառատոնից հայտնում են, որ դերասան Արմեն Քուշկյանը փառատոնին ցուցադրել  է  «Նաստասիայի դերում՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» (բեմ.՝  ՀՀ ժող. արտիստ Վահե Շահվերդյան)
և «Քաղաքի աղմուկը» (բեմ.՝ Գալուստ Ներսիսյան) մոնոներկայացումները («Արմմոնո» փառատոնի նախագիծ): Հայ դերասանի խաղը հրաշալի ընդունելության է արժանացել թե’ հանդիսատեսի, թե’ թատերագետների կողմից: Ա. Քուշկյանն արժանացել է «Շնորհալի դերասան, փառատոնի հավատարիմ բարեկամ» հատուկ դիպլոմի: 

 

Placeholder
Միջազգային փառատոնում Արմեն Քուշկյանն արժանացել է «Շնորհալի դերասան, փառատոնի հավատարիմ բարեկամ» հատուկ դիպլոմը