«Հրապարակ». Ո՞ւմ է հրավիրելու Մայր Աթոռը, և արդյո՞ք գործող իշխանությունը մասնակցելու է նորոգված Մայր տաճարի վերաօծմանը
Օրվա մամուլ
09:15 27/08/2024
Հայաստան

«Հրապարակ». Ո՞ւմ է հրավիրելու Մայր Աթոռը, և արդյո՞ք գործող իշխանությունը մասնակցելու է նորոգված Մայր տաճարի վերաօծմանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 28-ին և 29-ին կայանալու են երկար սպասված Մյուռոնօրհնությունն ու նորոգված Մայր տաճարի վերաօծումը: Բացի այն, որ շինարարությունն անավարտ է, և այդ օրը ողջ տարածքը չի ցուցադրվելու հյուրերին, այլ՝ մի մասը, ուրիշ ինտրիգ էլ կա՝ ո՞ւմ է հրավիրելու Մայր Աթոռը, և արդյո՞ք գործող իշխանությունը մասնակցելու է այս դարակազմիկ իրադարձությանը:

Մենք տեղեկացանք, որ, ըստ եկեղեցու հաշվարկների, մոտ 2 հազար հյուրի են սպասում` Հայաստանից և սփյուռքից: Որոշվել է նաև հրավիրատոմսեր ուղարկել գործող իշխանություններին, նախ` Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, բոլոր պատգամավորներին: Հրավիրվելու են նաև նախկին նախագահները: Բայց թե հրավիրվածներից ով այդ օրը կայցելի Էջմիածին` դեռ պարզ չէ: Իշխանությունից ներկայության մակարդակից կարելի կլինի պատկերացում կազմել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների ներկա վիճակի մասին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Ո՞ւմ է հրավիրելու Մայր Աթոռը, և արդյո՞ք գործող իշխանությունը մասնակցելու է նորոգված Մայր տաճարի վերաօծմանը