Մասկը Մակրոնից պահանջել է բացատրել Դուրովի ձերբակալությունը
Քաղաքական
12:50 27/08/2024
Աշխարհ

Մասկը Մակրոնից պահանջել է բացատրել Դուրովի ձերբակալությունը

Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ առաջարկելով բացահայտել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության մանրամասները։

«Համաշխարհային հանրության համար օգտակար կլինի ավելի շատ մանրամասներ իմանալ նրա ձերբակալության պատճառների մասին», - Վեստի.ռու-ի հաղորդմամբ, մեկնաբանել է Մասկը ֆրանսիացի առաջնորդի գրառումը X սոցիալական ցանցում, որտեղ նա հերքում է Դուրովի ձերբակալության քաղաքական ֆոնը:

Ավելի վաղ Է. Մակրոնը սուտ էր որակել Telegram-ի հիմնադրի ձերբակալությունից հետո ի հայտ եկած մեղադրանքները Փարիզին՝ ասելով, որ որոշումը քաղաքական չէ։

Փարիզի դատախազության այսօր արած հայտարարության համաձայն  Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը կմնա կալանքի տակ ևս 48 ժամ։

Հիշեցնենք, որ Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո օգոստոի 24-ին։  Նա մեղադրվում է 12 հանցագործության համար։

 

Placeholder
Մասկը Մակրոնից պահանջել է բացատրել Դուրովի ձերբակալությունը