Տիգրան Համբարձումյանը միանձնյա առաջատարն է մինչև 12 տարեկան պատանիների խմբում
Սպորտ
11:41 27/08/2024
Հայաստան

Տիգրան Համբարձումյանը միանձնյա առաջատարն է մինչև 12 տարեկան պատանիների խմբում

Ավարտվել է շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության 5-րդ խաղափուլը։

Տիգրան Համբարձումյանը 5 անընդմեջ հաղթանակ է տարել և միանձնյա առաջատարն է մինչև 12 տարեկան պատանիների խմբում:

Բենիկ Ագասարովը ունի 4.5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը մինչև 16 տարեկան պատանիների խմբում:

Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը ունեն 4 միավոր մինչև 18 տարեկան պատանիների խմբում։

Սոնա Կրկյաշարյանը ունի 4 միավոր մինչև 14 տարեկան աղջիկների խմբում։

Այսօր հանգստյան օր է: 6-րդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 28-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:


 

Placeholder
Տիգրան Համբարձումյանը միանձնյա առաջատարն է մինչև 12 տարեկան պատանիների խմբում