Հայաստանից 5 իրանցի բանտարկյալ է փոխանցվել Իրանին
Իրավունք
22:42 28/08/2024
Տարածաշրջան

Հայաստանից 5 իրանցի բանտարկյալ է փոխանցվել Իրանին

Հայաստանում պահվող 5 իրանցի բանտարկյալ Իրան է տեղափոխվել երկու երկրների միջև ստորագրված դատապարտյալների տեղափոխման մասին համաձայնագրի հիման վրա։  Mehr գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի Արդարադատության մարդու իրավունքների և միջազգային հարցերի փոխնախարար Ասկար Ջալալիանը։

«Հայաստանի Հանրապետության բանտերից իրանցի բանտարկյալների տեղափոխման 15-րդ փուլում Հայաստանի բանտերում պահվող 5 իրանցի բանտարկյալ տեղափոխվել է երկիր՝ մնացած պատիժները կրելու համար»,-հայտարարել է Ջալալիանը։

Placeholder
Հայաստանից 5 իրանցի բանտարկյալ է փոխանցվել Իրանին