Ուզբեկստանը օկուպացված Ստեփանակերտում կկառուցի տեքստիլ գործարան
Քաղաքական
13:10 28/08/2024
Աշխարհ

Ուզբեկստանը օկուպացված Ստեփանակերտում կկառուցի տեքստիլ գործարան

Ադրբեջանը և Ուզբեկստանը շարունակում են խորացնել դաշնակցային հարաբերությունները։ «Էրմենիհաբերը», հղում անելով թուրքական լրատվամիջոցի, գրում է, որ երկկողմ հարաբերությունների դաշնակցային մակարդակի բարձրացման պատճառը այն է, որ Ուզբեկստանը արցախյան հարցում բացահայտ աջակցություն է ցուցաբերել և ցուցաբերում Ադրբեջանին։

Ուզբեկստանը Արցախում  հադես է գալիս ներդրումային ծրագրերով՝ 2021-ին Վարանդայի շրջանում (Ֆիզուլի) Միրզե Ուլուղբեյի անունով դպրոց է կառուցել 960 աշակերտի համար։

Ինչպես նաև հայտարարվել է, որ Ստեփանակերտում կկառուցվի տեքստիլ գործարան և աշխատանքով կապահովվի 1000 մարդու։ Այդ գործարանը կլինի օկուպացված Ստեփանակերտում առաջին օտարերկրյա ներդումը։

Placeholder
Ուզբեկստանը օկուպացված Ստեփանակերտում կկառուցի տեքստիլ գործարան