Պավել Դուրովը տեղափոխվել է դատարան
Իրավունք
17:53 28/08/2024
Աշխարհ

Պավել Դուրովը տեղափոխվել է դատարան

Թելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը դատարան է տեղափոխվել։ Այս մասին հայտնում է France Press (AFP) գործակալությունը։  Նրա նախնական կալանքի ժամկետը լրացել է։

Դուրովի հետագա ճակատագրի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Փարիզի դատարանը։
Ավելի վաղ երկու մեքենա՝ թարթող լույսերով, մեծ արագությամբ լքել էին Փարիզի արվարձանում գտնվող Խարդախության դեմ պայքարի ազգային բյուրոն։ Դրանցից մեկում եղել է Դուրովը, ում տեղափոխում էին դատարան։

Վեստի.ռու-ի հաղորդմամբ ֆրանսիացի փաստաբանի կարծիքով, Պավել Դուրովի կալանքը կարող է երկարաձգվել ևս 48 ժամով, եթե նա իրավապահ մարմիններին հասանելիություն չտրամադրի իր բջջային հեռախոսին։

Հիշեցնենք, որ Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո օգոստոի 24-ին։  Նա մեղադրվում է 12 հանցագործության համար։

 

Placeholder
Պավել Դուրովը տեղափոխվել է դատարան