Եվրասիայի գավաթի եզրափակիչում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ
Սպորտ
19:49 29/08/2024
Հայաստան

Եվրասիայի գավաթի եզրափակիչում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․

«Եվրասիայի գավաթի եզրափակիչում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ։ 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանն ու 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը հաղթել են իրենց բոլոր մրցակիցներին ու կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար։

57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 67 կգ քաշայիններ Արգիշտի Հակոբյանն ու Ալիկ Կճոյանը և 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով»։

Placeholder
Եվրասիայի գավաթի եզրափակիչում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ