«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի հեռացման հարցը դրված է իշխանությունների օրակարգում
Օրվա մամուլ
08:44 29/08/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի հեռացման հարցը դրված է իշխանությունների օրակարգում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Քաղաքական իշխանությունների օրակարգում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հեռացման հարցն է դրված. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դեռևս անցած ամիս են ցանկացել «ազատվել» նրանից, սակայն չեն կարողանում համապատասխան փոխարինող գտնել:

Իսկ ինչի՞ց է դժգոհ քաղաքական իշխանությունը. բանն այն է, որ Կարեն Անդրեասյանը ընդդիմանում է քաղաքական իշխանությունների որոշ պահանջներ կատարել, բացատրում է, որ «այդպես չի կարելի», չի կարող այս կամ այն հրահանգը իրականացնել, ինչն էլ, իհարկե, քաղաքական իշխանությունների սրտով չէ, և նոր պրոբլեմ է դարձել նրանց համար:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Կարեն Անդրեասյանից մեկնաբանություն ստանալ տեղեկության վերաբերյալ, մեզ պատասխանեցին ԲԴԽ-ից՝ հայտնելով. «Բամբասանքներն ու փողոցային ասեկոսեները անհարմար է ոչ միայն մեկնաբանելը, այլ նույնիսկ հրապարակելը»:

Մենք կսպասենք իրադարձությունների զարգացմանը՝ գործընթացները մեկը մյուսից զանազանելու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի հեռացման հարցը դրված է իշխանությունների օրակարգում