Կարեն Խաչանով. Թեև ես ընկա, բայց հաստատ նոկաուտի մեջ չեմ
Աշխարհում
09:57 29/08/2024
Աշխարհ

Կարեն Խաչանով. Թեև ես ընկա, բայց հաստատ նոկաուտի մեջ չեմ

Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը  խոսել է US Open-ում իր անհաջող ելույթի մասին: Հենց առաջին շրջանում նա հինգ սեթանոց խաղում պարտվել է բրիտանացի Դանիել Էվանսին։

«Այնպիսի զգացողություն ունեի, որ ինձ ծեծել են մահակով։ Ընդհանրապես փորձում էի ցույց չտալ, բայց 5,5 ժամ հետո սկսեցի ջղաձգումներ ունենալ ամբողջ մարմնում։ Ոչ, ես չեմ փորձում ասել, որ պարտվել եմ դրա պատճառով: Ես ու մեր մրցակիցը հավասար պայմաններ ունեինք։ Սակայն հանդիպման վերջում սկսվեց հոգեբանական պայքար։

Ես շատ ջախջախված և հիասթափված եմ, որ ինձ չհաջողվեց հաղթել վերջում։ Բայց ուզում եմ ընդգծել, որ նման հանդիպումներից հետո հոգեբանորեն չափազանց դժվար է հաղթահարումը։

Խնդրում եմ, խնդրում եմ ձեզ ավելի հարգալից լինել։ Մի հարվածեք մարդուն, երբ նա ընկած է: Թեև ես ընկա, բայց հաստատ նոկաուտի մեջ չեմ»,- sport.ru-ի հաղորդմամբ, գրել է Խաչանովը սոցցանցերի իր էջում։

Placeholder