Ուկրաինան Հռոմի ստատուտը վավերացրած Մոնղոլիային կոչ է անում ձերբակալել Պուտինին
Քաղաքական
22:03 30/08/2024
Աշխարհ

Ուկրաինան Հռոմի ստատուտը վավերացրած Մոնղոլիային կոչ է անում ձերբակալել Պուտինին

Մոնղոլիան ճանաչում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը և, հետևաբար, պարտավոր է կատարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության հրամանը, հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ ուղերձը հրապարակվել է գերատեսչության կայքում։

«Պուտինը և Ռուսաստանի Դաշնության մնացած ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է կանգնեն արդարադատության առջեւ», -ասվում է Ուկրաինայի նախարարության հայտարարության մեջ:

Օգոստոսի 30-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը որևէ խնդիր չի ապասում Վլադիմիր Պուտինի Մոնղոլիա այցի ժամանակ։ Նա ընդգծել է, որ մոնղոլ գործընկերների հետ հարաբերությունները գտնվում են գերազանց վիճակում։

Հարցին, թե արդյոք բանակցություններ են եղել Մոնղոլիայի իշխանությունների հետ՝ կապված ՄՔԴ-ի կողմից Պուտինին ձերբակալելու որոշման հետ, Պեսկովը պատասխանել է.«Բնականաբար այցի բոլոր դետալները մանրակրկիտ քննարկվել են»։

Ռուսաստանի նախագահը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա։ Սա նրա առաջին ուղևորությունը կլինի մի երկիր, որը Հաագայում ստորագրել է ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը:

Placeholder
Ուկրաինան Հռոմի ստատուտը վավերացրած Մոնղոլիային կոչ է անում ձերբակալել Պուտինին