«Հրապարակ». Ամենադաժան մղձավանջային երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել
Օրվա մամուլ
09:01 31/08/2024
Հայաստան

«Հրապարակ». Ամենադաժան մղձավանջային երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն էր, նա 64-ամյակը դիմավորեց Բաքվի բանտում: Ամենադաժան մղձավանջային երազում անգամ հնարավոր չէր սա պատկերացնել, սակայն հանրային բոլոր փորձերը, միջազգային և տեղական կառույցների ջանքերը՝ գերիների ազատ արձակման ուղղությամբ, արդյունք չեն տալիս:

ՀՀ իշխանությունը շարունակում է բանակցել Ադրբեջանի կառավարության հետ` որպես նախապայման չդնելով գերիների ազատ արձակման հարցը: Եվ դա ավելի է լկտիացնում մեր թշնամուն` երեկ Ալիևի օգնական Հաջիևը հայտարարել էր, թե «արևմտյան քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները հայկական լոբբիի փողերով կոչ են անում՝ ազատ արձակել «ռազմական հանցագործներին»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Հրապարակ». Ամենադաժան մղձավանջային երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել