Ուստարվա մեկնարկին ընդառաջ՝ Երևանի քաղաքապետարանը հորդորում է ձեռք բերել թվային ուղետոմս
Հասարակություն
19:46 31/08/2024
Հայաստան

Ուստարվա մեկնարկին ընդառաջ՝ Երևանի քաղաքապետարանը հորդորում է ձեռք բերել թվային ուղետոմս

Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում իրականացվում են թվայնացված տոմսային համակարգի ներդրման բարեփոխումներ, որոնք միտված  են ավելի արագ և հարմարավետ դարձնել տրանսպորտի ուղեվարձի վճարումը։

«Հասարակական տրանսպորտում և հատկապես մետրոպոլիտենի կայարաններում հերթերից ու անհարմարություններից խուսափելու նպատակով հորդորում ենք նախապես ձեռք բերել թվային ուղետոմսը ձեզ հարմար եղանակով՝ հավելվածի միջոցով կամ մայրաքաղաքում տեղադրված վճարային տերմինալներով։

 QR կոդով ուղետոմսի գնումը կարելի է իրականացնել ինչպես անկանխիկ եղանակով (բջջային հավելվածի միջոցով), այնպես էլ վճարային տերմինալի միջոցով՝ առանց նույնականանացման»,- նշում են քաղաքապետարանից։

Placeholder
Ուստարվա մեկնարկին ընդառաջ՝ Երևանի քաղաքապետարանը հորդորում է ձեռք բերել թվային ուղետոմս