Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում երկու ժամում քվեարկել է ընտրողների մոտ 10 %-ը։
Քաղաքական
11:41 01/09/2024
Տարածաշրջան

Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում երկու ժամում քվեարկել է ընտրողների մոտ 10 %-ը։

Ադրբեջանում անցկացվող Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրություններին մասնակցությունը քվեարկության առաջին երկու ժամում կազմել է 9,92 %։ Արդեն քվեարկել է 636 842 ընտրող։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Ֆարիդ Օրուջևը։

Ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին: Ադրբեջանի օրենսդրությունը չի նախատեսում խորհրդարանական ընտրություններում արտերկրում քվեարկություն կատարել։
 

Placeholder
Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում երկու ժամում քվեարկել է ընտրողների մոտ 10 %-ը։