Աշխարհում արագ տեմպերով ընդլայնվում են չոր տարածքները
Աշխարհում
08:42 02/09/2024
Աշխարհ

Աշխարհում արագ տեմպերով ընդլայնվում են չոր տարածքները

Գենտի համալսարանի բելգիացի կլիմայագետները, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի գործընկերների հետ միասին, պարզել են, որ Երկրի ցամաքի գրեթե կեսն այսօր դասակարգվում է որպես չոր տարածքներ, և այդ տարածքն ընդլայնվում է ավելի արագ տեմպերով: Հետազոտությունը հրապարակվել է Science գիտական ամսագրում։

Փորձագետների կարծիքով, անապատները, սավաննաները և խոնավության պակաս ունեցող այլ լանդշաֆտները կազմում են ամբողջ հողատարածքի մոտ 45%-ը։

Հետազոտողները գնահատել են չոր հողերի ինքնաընդլայնման գործընթացը՝ հետևելով օդային զանգվածների շարժին վերջին 40 տարիների ընթացքում: Գործընթացներն առավել ակտիվ են Ավստրալիայում և Եվրասիայում:

«Մոտավորապես 5,2 միլիոն քառակուսի կիլոմետր խոնավ տարածքից, որը վերջին չորս տասնամյակների ընթացքում վերածվել է ցամաքի, փոփոխության ավելի քան 40%-ը պայմանավորված է եղել ցամաքային տարածքների ինքնաընդլայնմամբ», - Գազետա.ռու-ի հաղորդմամբ,  նշում են զեկույցի հեղինակները:
 

Placeholder
Աշխարհում արագ տեմպերով ընդլայնվում են չոր տարածքները