Պարզից էլ պարզ է, որ քաղաքական պատվեր է.  Աբրահամ Գասպարյանը՝ ԵՊՀ–ից իրեն հեռացնելու որոշման մասին
Քաղաքական
11:23 04/09/2024
Հայաստան

Պարզից էլ պարզ է, որ քաղաքական պատվեր է. Աբրահամ Գասպարյանը՝ ԵՊՀ–ից իրեն հեռացնելու որոշման մասին

«Պարզից էլ պարզ է, որ քաղաքական պատվեր է»։ ԵՊՀ–ից իրեն հեռացնելու որոշումը «Սպուտնիկ Արմենիա»-յի «Աբովյան Time»–ի եթերում այսպես է մեկնաբանել քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։

«Բոլոր նրանք, ովքեր շատ ակտիվորեն ներգրավված են եղել Սրբազան պայքարում, կամ այլ ընդդիմադիր շարժումներում`սա ուղղակի կուլմինացիան էր։

Ինձ համար սպասելի պրոցես էր և վաղուց, չգիտեմ ինչու էին երկարացրել։ Ես կես դրույքով դասախոս էի, պատերազմից հետո իրենք շատ լավ հասկացան իմ քաղաքական դիրքորոշումը։ Կես դրույքը դարձավ 0.25, հետո դարձավ դա ժամավճար: Պարզ էր` հաջորդը պայմանագիր չկնքելն էր լինելու»,- ասել է նա։ 

Placeholder
Պարզից էլ պարզ է, որ քաղաքական պատվեր է. Աբրահամ Գասպարյանը՝ ԵՊՀ–ից իրեն հեռացնելու որոշման մասին