Սուդանում թալանել են ազգային թանգարան
Իրավունք
17:18 04/09/2024
Աշխարհ

Սուդանում թալանել են ազգային թանգարան

Սուդանում քաղաքացիական պատերազմի ժամանակ թալանվել է մայրաքաղաք Խարթումի ազգային թանգարանը։ artguide.com-ի հաղորդմամբ, ենթադրվում է, որ թանգարանի ցուցանմուշները բեռնատարով տեղափոխվել են Հարավային Սուդան։ Հայտնի չէ, թե ինչ առարկաներ են գողացել։

Սուդանի ազգային թանգարանը երկրի ամենամեծ և ամենահին թանգարաններից մեկն է։ Նրա հավաքածուն ներառում է հնագիտական արտեֆակտներ Սուդանի պատմության տարբեր ժամանակաշրջաններից՝ քարե դարից մինչև իսլամական ժամանակաշրջան:

Placeholder