Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ
Մշակույթ
18:00 05/09/2024
Հայաստան

Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են կապալառու, որակի տեխնիկական ու հեղինակային հսկողություններն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Տեղում իրականացվում էին շինարարական հրապարակի կազմակերպման աշխատանքներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ ավելի վաղ չհամաձայնեցված վերականգնողական աշխատանքների ընթացքում հուշարձանի տեսքն աղավաղած կարանախցումների ապամոնտաժում:

Միաժամանակ, քննարկվել են նախագծով նախատեսված աշխատանքները, դրանց իրականացման հաջորդականությունը և բարեկարգման աշխատանքները: Համաձայնեցվել է վերականգնվող եկեղեցու քարի գույնը, ցուցումներ են տրվել աշխատանքների իրականացման մեթոդաբանության վերաբերյալ՝ պատերի արտաքին և ներքին մակերևույթների կարանախցման և դրանց տարբերության, ռոտոնդայի իրականացման և այլն:

Եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։

Placeholder
Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ