«Ժողովուրդ». Ինչ է առաջարկում «Մայր Հայաստան»-ը տրանսպորտի ուղեվարձի սակագների հետ կապված
Օրվա մամուլ
08:55 06/09/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ է առաջարկում «Մայր Հայաստան»-ը տրանսպորտի ուղեվարձի սակագների հետ կապված

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում՝ գինը դարձնել 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքային տրանսպորտը դարձնել անվճար։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ 2025 թ.-ից ՔՊ-ն «Տրանսպորտային բարեփոխում» փաթեթավորմամբ պատրաստվում է բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը: Չնայած, որ հանրային մեծ աղմուկից հետո նախագիծը փոփոխությունների ենթարկվեց ու մի քանի անգամ հետաձգվեց, բայց հունվարի 1-ից տրանսպորտի նոր սակագներն արդեն ուժի մեջ են մտնելու, և քաղաքացիները ստիպված են լինելու տրանսպորտով երթևեկելու համար ավելի թանկ վճարել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ին կայանալիք նիստի օրակարգ է բերել մի նոր նախագիծ, որով առաջարկվում է տրանսպորտի ուղեվարձի հետևյալ սակագները.

1 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորություն՝ 400 դրամով,

7 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 7 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորություն՝ 2.000 դրամով,

30 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 30 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորություն՝ 5.500 դրամով,

180 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 1 տարվա ընթացքում 180 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորություն՝ 20.000 դրամով,

365 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 365 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորություն՝ 35.000 դրամով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». Ինչ է առաջարկում «Մայր Հայաստան»-ը տրանսպորտի ուղեվարձի սակագների հետ կապված