Պատրաստ ենք լքել շուկաները, որոնք հակասում են մեր սկզբունքներին. Դուրով
Իրավունք
10:32 06/09/2024
Աշխարհ

Պատրաստ ենք լքել շուկաները, որոնք հակասում են մեր սկզբունքներին. Դուրով

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն առաջին անգամ մեկնաբանել է Ֆրանսիայում իր ձերբակալությունը։ dw.com-ի հաղորդմամբ Պավել Դուրովը «սխալ մոտեցում» է անվանել Ֆրանսիայի իշխանությունների իրեն՝ որպես Telegram-ի գործադիր տնօրենի առաջադրված մեղադրանքները՝ այս հարթակում երրորդ անձանց կողմից կատարված հանցագործությունների համար։

Ըստ նրա, ոչ մի նորարար չի ստեղծի նոր տեխնոլոգիաներ, եթե իմանա, որ ինքը կարող է անձամբ պատասխանատու լինել ապագա օգտատերերի կողմից հնարավոր չարաշահումների համար։  Դուրովը նշել է, որ ֆրանսիական իշխանությունները կարող էին իր հետ կապ հաստատել «շատ ձևերով» նույնիսկ մինչ ձերբակալությունը, մասնավորապես՝ Դուբայում Ֆրանսիայի հյուպատոսության միջոցով, որտեղ նա «հաճախակի հյուր» էր։

«Որոշ լրատվամիջոցների պնդումները, թե Telegram-ը ինչ-որ անարխիկ դրախտ է, բացարձակապես կեղծ են», - ասել է ձեռնարկատերը՝ հավելելով, որ իր թիմն ամեն օր հեռացնում է «միլիոնավոր վնասակար հրապարակումներ և ալիքներ»։ Այնուամենայնիվ, Դուրովը նշել է, որ մեսենջերի օգտատերերի թվի կտրուկ աճը «հեշտացրել է չարաշահումները» դրանում։ Նրա խոսքով, «օգոստոսյան իրադարձությունները» կհանգեցնեն նրան, որ Telegram-ը կդառնա «ավելի անվտանգ և ուժեղ»։

Պավել Դուրովը հատկապես ընդգծել է, որ Telegram-ը հեռանում է այն երկրներից, որտեղ հնարավոր չէ պայմանավորվել գաղտնիության և անվտանգության «ճիշտ հավասարակշռության» շուրջ։

«Մենք դա արել ենք բազմիցս: Երբ Ռուսաստանը մեզանից պահանջեց հանձնել «գաղտնագրման բանալիներ»՝ հսկողությունը հնարավոր դարձնելու համար, մենք մերժեցինք, և Telegram-ն արգելվեց Ռուսաստանում: Երբ Իրանը մեզանից պահանջեց արգելափակել խաղաղ ցուցարարների թելեգրամյան ալիքները, մենք մերժեցինք, և Իրանում արգելվեց Telegram-ը։

Մենք պատրաստ ենք լքել շուկաները, որոնք հակասում են մեր սկզբունքներին, քանի որ դա անում ենք ոչ հանուն փողի»,- ասել  է Պավել Դուրովը։

Placeholder
Պատրաստ ենք լքել շուկաները, որոնք հակասում են մեր սկզբունքներին. Դուրով