Ինչու է Վրաստանում դեղերը կրկնակի, եռակի էժան, քան Հայաստանում
Առողջություն
17:54 09/09/2024
Հայաստան

Ինչու է Վրաստանում դեղերը կրկնակի, եռակի էժան, քան Հայաստանում

«Հարևան Վրաստանում դեղերը կրկնակի, որոշ դեղեր նաև եռակի անգամ էժան են»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա  առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Վրաստանում վաճառվող նույն դեղը կրկնակի, եռակի էժան է Հայաստանում վաճառվող դեղից։

Արտակ Ջումայանն ասաց, որ կան դեղորայքներ, որոնք էժան են, պայմանավորված է մի քանի հանգամանքով. «Առաջին հերթին Վրաստանը չունի ավելացված արժեքի հարկ, իրենց շուկան ավելի մեծ է, քան Հայաստանի։ Ներմուծման  ճանապարհի հետ կապված Հայաստանն ունի խոչընդոտներ, բարդություններ, քան Վրաստանը։

Այս մի ի քանի հանգամքներն ազդում են, որ Հայաստանում դեղորայքն ավելի բարձր գին ունենա, քան Վրաստանում»։

Placeholder