Երբ խոսում եմ Գյուրջինյանի մասին, մտքիս միայն Հերոստրատն է գալիս. Պրոֆեսոր
Կրթություն, գիտություն
12:38 09/09/2024
Հայաստան

Երբ խոսում եմ Գյուրջինյանի մասին, մտքիս միայն Հերոստրատն է գալիս. Պրոֆեսոր

Պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանը 2002 թվականից է դասավանդում ԵՊՀ-ում քաղաքագիտության հիմունքներ։ Այս տարի նրա ժամերը խիստ կրճատել են՝ 14-ի փոխարեն թողնելով 2-ը։

«Ռեկտորի հետ խոսակցություն եղել է, ասել է՝ աստծո սիրուն, դա ամբիոնի խնդիրն է։ Օգտվելով առիթից՝ իմ երախտիքի խոսքերն եմ ասում այն ամբիոնի վարիչներին, որոնք դեռ դիմանում են ճշնումներին և իրենց դասախոսների ծանրաբեռնվածությունը, չնայած ընդդիմադիր գործունեությանը, ապահովել, և ամոթ ու պարսավանք այն դեկաններին ու վարիչներին, որոնք կոլւ են գնում ճնշումներ կամ սիրահոժար փորձում են արջի ծառայություն մատուցել»,-ասաց Գալստյանը։

«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչն ասաց՝ իր համար ավելի սկզբունքային է անարդարությանը չհամակերպվելը, խոսքի ազատությունը, ակադեմիական ինստիտուտների ակադեմիական ազատությունն է։

Բրյուսովի համալսարանի դասախոսն էլ ահազանգեց՝ ջարդ է կատարվում բուհում, պատահական մարդիկ որոշել են այդ բուհը ոչնչացնել։

«Երբ խոսում եմ պարոն Գյուրջինյանի մասին, մտքիս միայն Հերոստրատն է գալիս։ Նա Հին Հունաստանում չկարողացավ ոչ մի բանով պատմության մեջ մնալ, գնաց, այրեց Արտեմիսի տաճարը։ Հիմա այրում են Բրյուսովի տաճարը։ Այն անընդունելի է»,-ասաց բանադիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Նատալյա Խաչատրյանը՝ նշելով, որ չի ցանկանում իր մասին խոսել, իր ցավը բուհի հետ տեղի ունեցողն է։

Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը դատական կարգով բողոքարկել է Դավիթ Գյուրջինյանի՝ իրեն հեռացնելու մասին հրամանը։ Նրան հեռացրել սեպտեմբերի 19-ին, երբ արցախսի ուսանողների հետ Հանրապետության հրապարակում էր։
«Երեկ նստել եմ, գրել անունները, ում Գյուրջինյանն ազատել է մեկ ու կես տարում։ 59 անուն հիշել, գրել եմ»,-ասաց նա։

ԱԺ նախկին պատգամավոր, Փաշինյանին մշտապես քննադատող Գևորգ Պետրոսյանին ավելի վաղ են հեռացրել բուհից։

«Վստահաբար պնդում եմ՝ եթե մի գործընթացի հիմքում իրավունքն ընկած չի, ուրեմն այն քաղաքական է, օրենքի բացահայտ խախտում»,-ասաց նա ու ընդգծեց՝ որևէ անգամ լսարանում քարոզչություն չի արել։

Placeholder
Երբ խոսում եմ Գյուրջինյանի մասին, մտքիս միայն Հերոստրատն է գալիս. Պրոֆեսոր