Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵՄ-ի անդամ երկիրն Ուկրաինային թույլ է տվել F-16-ներ օգտագործել Ռուսաստանի վրա հարձակվելու համար
Նիդեռլանդները թույլ են տվել Ուկրաինային օգտագործել իրենց ռազմական տեխնիկան, այդ թվում՝ F-16 կործանիչները՝ Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար։ Այդ մասին գրում է «Frankfurter Allgemeine Zeitung»-ը (FAZ)՝ հղում անելով թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսին։
Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Կիևն ունի ինքնապաշտպանության իրավունք։
«Ուկրաինային թույլատրվում է միջազգային իրավունքի համաձայն օգտագործել մեր զենքերը Ռուսաստանի Դաշնության տարածքում»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ հավելել է նա։
Բրեկելմանսի խոսքով՝ իր երկրի իշխանություններն ի սկզբանե Կիևի համար արևմտյան զենքի կիրառմամբ հարվածների տիրույթում որևէ սահմանափակում չեն կիրառել։ Այն ներառում է F-16-ների օգտագործմամբ հարձակումները, պարզաբանել է նախարարը