«Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի քաղաքական ղեկավարությանը ոչնչացնելու համար
Օրվա մամուլ
08:47 10/09/2024
Հայաստան

«Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի քաղաքական ղեկավարությանը ոչնչացնելու համար

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի քաղաքական ղեկավարությանը և ինստիտուտները ոչնչացնելու համար։ Անցած տարի Սամվել Բաբայանի հետ էին հույս կապում, որ ինչ որ ՀԿ կձևավորվի` արցախցիների խնդիրներով զբաղվող, բայց այդ պրոյեկտը չստացվեց, նոր բան են փորձարկում։

Արդեն մի քանի ամիս է՝ ձևավորվել է ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն, որը ՖԲ-ում շատ ակտիվ է, նախագահը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ազգականն է` Անդրանիկ Գրիգորյանը, ով Արցախում ԱԱԾ օպեր է եղել, հիմա իբրև թե իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվում, հանդիպում տարբեր մարզերում ապաստանած արցախցիներին, ներկայացնում իր իրավապաշտպան միության գործունեությունը, նպատակներն ու խնդիրները և խոստանում լուծում տալ հայրենակիցների խնդիրներին: Իրականում՝ այդպիսով փորձում են հավաքագրել արցախցիներին և նրանց կտրել ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքական անձանցից: Պատրաստվում են ինչ-ինչ հարցերում անգամ աջակցել նրանց, որ դարձնեն կառավարելի և պրոիշխանական»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի քաղաքական ղեկավարությանը ոչնչացնելու համար