Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը հայտարարել է, որ ավարտել է քիմիաթերապիան ու անհամբեր սպասում է վերադառնալ աշխատանքի։ Միջազգային մամուլի փոխանցմամբ, նա քաղցկեղից վերականգնման նոր փուլ է մտնում։
«Քանի որ ամառը մոտենում է ավարտին, ես չեմ կարող ձեզ չասել, թե ինչպիսի թեթևություն եմ զգում վերջապես ավարտելով քիմիաթերապիան: Վերջին ինն ամիսները մեր ընտանիքի համար աներևակայելի դժվար էին: Կյանքը, ինչպես գիտեք, կարող է փոխվել մեկ ակնթարթում , և մենք ստիպված էինք ճանապարհ գտնել փոթորկոտ ջրերում և նավարկել անհայտության մեջ»,-նշել է Քեյթը տարածած հայտարարության մեջ։
Ուելսի արքայադուստրը նշել է, որ քիմիաթերապիան ավարտելուց հետո կենտրոնանալու է լիարժեք վերականգնման վրա ու թեթև գրաֆիկով կվերադառնա հանրային միջոցառումների մասնակցել։
