Կարին Տոնոյան. Ինչպե՞ս փրկել «անտարես»-ի տպագրած 3-րդ դասարանի մայրենիի գրքերի տպագրական «միամիտ ու անփույթ» սխալներից
Կրթություն, գիտություն
09:19 12/09/2024
Հայաստան

Կարին Տոնոյան. Ինչպե՞ս փրկել «անտարես»-ի տպագրած 3-րդ դասարանի մայրենիի գրքերի տպագրական «միամիտ ու անփույթ» սխալներից

«Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է.

«Ինչպե՞ս փրկել ԿԳՄՍ նախարարությանը «անտարես» հրատարակչության տպագրած 3-րդ դասարանի մայրենիի գրքերի տպագրական «միամիտ ու անփույթ» սխալներից կամ «անուղղելի տեխնիկական խոտանից»:

Հարգելի՛ ծնողներ,

որպեսզի մեր երեխաների աչքերն ամեն օր չտեսնեն այս դասագրքի հետնակազմին պատկերված Հայոց բզկտված ու այրվող Եռագույնը, և դիմակազմի Արագածն էլ մենակ ու որբ չմնա առանց  Հայկական լեռնաշխարհի մայր Արարատի, ընդամենը պատվիրում եք նման կպչուն թերթիկ և փակում այդ ապազգային հետնակազմը: Անհրաժեշտության դեպքում որակյալ նիշքը (ֆայլ)_ կարող եք վերցնել «Հայ ասպետ» ԿԲՀ-ի կայք էջից:

Առավել ևս, որ նույն հետնակազմին պատկերված երեք դռներից մեկի վրա, ազգային արժեքներ հանդիսացող մեր առասպելների և այբուբենի կողքին պատկերված է  քպ տարբերանշանը..... չէ որ դասագրքերը քաղաքականացնել չի կարելի, չէ՞, հարգելի նախարարություն..... ինչպես էլ որ փորձեք այն այլաբանորեն ներկայացնել»։

Placeholder
Կարին Տոնոյան. Ինչպե՞ս փրկել «անտարես»-ի տպագրած 3-րդ դասարանի մայրենիի գրքերի տպագրական «միամիտ ու անփույթ» սխալներից