«Հրապարակ». Իշխող ՔՊ-ն որոշել է իրենց ծառայողական ավտոպարկը թարմացնել էլեկտրամոբիլներով
Օրվա մամուլ
08:40 12/09/2024
Հայաստան

«Հրապարակ». Իշխող ՔՊ-ն որոշել է իրենց ծառայողական ավտոպարկը թարմացնել էլեկտրամոբիլներով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պետական գույքի կառավարման կոմիտեն վերջերս «ԱՎԱՆՏԳԱՐԴ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 780 մլն դրամի կամ 2 մլն 14 հազար ԱՄՆ դոլարի մարդատար մեքենա: Պայմանագրում նշված է՝ 39 հատ Վոլվո EX40 մակնիշի էլեկտրամոբիլ: Իշխող ՔՊ-ն որոշել է իրենց ծառայողական ավտոպարկը թարմացնել էլեկտրամոբիլներով, ինչի վրա պետբյուջեից ահռելի դրամական միջոցներ են ծախսում:

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը բոցաշունչ ճառեր էր ասում ՀՀԿ-ական ռեժիմի ստեղծած պադավատապետության մասին և օրինակներ բերում տարբեր երկրներից, թե կառավարությունները քանի ծառայողական ավտոմեքենայով են յոլա գնում: Հիմա իրենք զբաղված են միայն ծառայողական ավտոպարկը թարմացնելով: Նրանցից հետ չեն մնում նաև համայնքային ՔՊ-ականները, օրինակ՝ Մեծամորի, Սպիտակի համայնքապետերը: Երևանի քաղաքապետարանն էլ է ձեռք բերել 644 հազար ԱՄՆ դոլարի էլեկտրամոբիլ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Հրապարակ». Իշխող ՔՊ-ն որոշել է իրենց ծառայողական ավտոպարկը թարմացնել էլեկտրամոբիլներով