559 հազար երեխա Գազայում պատվաստվել է պոլիոմելիտի դեմ
Աշխարհում
11:00 13/09/2024
Աշխարհ

559 հազար երեխա Գազայում պատվաստվել է պոլիոմելիտի դեմ

Մոտ 559 հազար երեխա պատվաստվել է պոլիոմիելիտի դեմ մի քանի օր տևած պատվաստման շավի ընթացքում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Պաղեստինի տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման գրասենյակը։

«Արշավի ընթացքում Գազայի հատվածում պատվաստվել է 559 հազար երեխա»,- ասվում է հայտարարության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի հյուսիսում պատվաստվել է մոտ 6,4 հազար երեխա։

Երեխաների պոլիոմիելիտի պատվաստման արշավը սկսվել է Գազայի հատվածում սեպտեմբերի 1-ին, որը համակարգում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը:

Օգոստոսի 16-ին Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ կենտրոնական Գազայի հատվածում գրանցվել է պոլիոմիելիտի առաջին հաստատված դեպքը։ Դեյր էլ-Բալահ քաղաքում տասը ամսական երեխան, որը պոլիոմիելիտի պատվաստանյութի ոչ մի չափաբաժին չէր ստացել, վարակվել էր վիրուսային վարակով, նրա ախտորոշումը հաստատվել էր Ամմանում լաբորատոր հետազոտությունների ժամանակ։
 

Placeholder
559 հազար երեխա Գազայում պատվաստվել է պոլիոմելիտի դեմ