Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռոնալդուն պատմության մեջ առաջին մարդն է, ով սոցցանցերում ունի 1 միլիարդ հետևորդ
«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ բոլոր սոցցանցերում ընդհանուր առմամբ 1 միլիարդ բաժանորդ է ունի։ 39-ամյա ֆուտբոլիստը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ով հասել է նման նվաճման։
«Դուք և ես ստեղծել ենք պատմություն՝ 1 միլիարդ բաժանորդ: Սա ավելին է, քան պարզապես թիվ, այլ մեր ընդհանուր կրքի, մղման և սիրո հաստատումը դեպի ֆուտբոլը և ոչ միայն:
Մադեյրայի փողոցներից մինչև աշխարհի ամենամեծ մարզադաշտերը ես միշտ խաղացել եմ իմ ընտանիքի և ձեզ համար: Հիմա մենք 1 միլիարդ ենք ու միասին ենք։ Շնորհակալ եմ ինձ հավատալու, աջակցության և իմ կյանքի մի մասնիկը լինելու համար։ Լավագույնը դեռ առջևում է, մենք միասին կհաղթենք և պատմություն կկերտենք»,-sport.ru-ի հաղորդմամբ, գրել է Ռոնալդուն սոցցանցերում։
Ռոնալդուն «Ալ Նասրի» խաղացող է 2023 թվականի հունվարից։ 2023/2024 մրցաշրջանում պորտուգալացին սաուդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում, դարձել 44 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Եվրո 2024-ում նա օգնել է պորտուգալացիներին դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ նրանք 11 մետրանոց հարվածաշարում պարտվել են Ֆրանսիային։