«Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներում խնդիրներ կան
Կրթություն, գիտություն
17:55 14/09/2024
Հայաստան

«Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներում խնդիրներ կան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցնող Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ինժեներական քաղաք»՝ ծանոթանալու ընթացող աշխատանքներին:

Նախարարությունից հայտնում են, որ Հայրապետյանը «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ  շրջայց է կատարել «Ինժեներական քաղաքում», ծանոթացել տարածքում ընթացող և նախատեսվող շինարարական աշխատանքների ժամանակացույցին, ենթակառուցվածքներին, քաղաքի համար նախատեսվող կանաչ հատվածին:

Նրան ներկայացվել է  տարածքում  իրենց տեղն ամրագրած ռեզիդենտ ընկերությունները, նրանց հետ տարվող աշխատանքները: Հայրապետյանը տեղեկացվել է նաև որոշ խնդիրների առկայության մասին, որոնք խոչընդոտում են աշխատանքների արդյունավետ իրականացմանը, հայտնել, որ պետք է արվի  ամեն բան հնարավորինս սեղմ ժամկետում քաղաքի կառուցումն ավարտին հասցնելու համար:

Placeholder
«Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներում խնդիրներ կան