Կյանքից հեռացել է հայտնի դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը
Մշակույթ
16:14 14/09/2024
Հայաստան

Կյանքից հեռացել է հայտնի դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ , երգիծաբան, մեր երկարամյա գործընկեր Սամվել Խալաթյանը։

«Վշտակցում ենք հարազատներին, մտերիմներին, նրա գրչի երկրպագուներին և բոլոր ճանաչողներին»,-ասված է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջում։

Արձագանքելով գույժին՝ Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը գրել է.

«Մեծ ցավով տեղեկացա, որ մահացել է Վանաձորի պատվավոր քաղաքացի, տաղանդաշատ  Սամվել Խալաթյանը։ Ցավակցում եմ հարազատներին և մեզ` բոլորիս։ Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Վարպետ»։

Placeholder