Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Քաղաքական
17:22 15/09/2024
Տարածաշրջան

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Առաջիկա այցի մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Փաշինյանին կընդունի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կկայանան դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։

Placeholder
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան