Սաակաշվիլին ներկայացրել է, թե Աբխազիայում ռուսների բնակարաններն ինչպես կվնասեն Վրաստանին
Քաղաքական
16:13 16/09/2024
Տարածաշրջան

Սաակաշվիլին ներկայացրել է, թե Աբխազիայում ռուսների բնակարաններն ինչպես կվնասեն Վրաստանին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դեմ է արտահայտվել Աբխազիայում բնակարանների կառուցմանը, որտեղ, ինչպես ինքն է պնդում, ռուսները կարող են բնակություն հաստատել, ըստ Վրաստանի նախկին առաջնորդի, դա կհանգեցնի Վրաստանի անկախության և Աբխազիայում Թբիլիսիի ազդեցության «կորստի»։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Բնակարանների մասին։ Ինչ վերաբերում է Աբխազիային, ապա Իվանիշվիլին բացեիբաց անցավ Ռուսաստանի կողմը, և եթե նա մնա, իսկ Ռուսաստանը հաղթի Արևմուտքի հետ առճակատմանը... կորցնենք և՛ Աբխազիան, և՛ անկախությունը»,-«Գազետո ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին գրել է Սաակաշվիլին։

Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ Ռուսաստանը այժմ «փորձում է բնակեցնել» իր քաղաքացիներին Աբխազիայի Օչամչիրայի և Գալիի շրջաններում՝ իբր նշված շրջաններ «վրացիների վերադարձի սպառնալիքը չեզոքացնելու համար» ։ Սաակաշվիլիի խոսքերով, այս պահին դրանք «դատարկ» են։

Նա ասել է, որ եթե Վրաստանը մնա «Ռուսաստանի կողքին», ապա «կարող է ի հայտ գալ Աբխազիայի անկախության ճանաչման օգտին դիրքորոշում»։

Բացի այդ, ըստ Սաակաշվիլու, սեպտեմբերի 14-ին Իվանիշվիլին իր հայտարարությամբ, թե հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանը ներողություն կխնդրի օսերի և վրացիների միջև պատերազմի համար, «աննախադեպ դավաճանություն է գործել Վրաստանի պատմության մեջ»։

Placeholder
Սաակաշվիլին ներկայացրել է, թե Աբխազիայում ռուսների բնակարաններն ինչպես կվնասեն Վրաստանին