Ժաննա Անդրեասյանը ձեր դպրոցական երեխաներին մտցնում է իր սեփական կյանք
Կրթություն, գիտություն
08:00 17/09/2024
Հայաստան

Ժաննա Անդրեասյանը ձեր դպրոցական երեխաներին մտցնում է իր սեփական կյանք

Ես չգիտեմ՝ կգտնվի՞ ուսուցիչ, որ երեխաներին այս իշխանությունների դասագրքերով չսովորեցնի, ինքնուրույն լինի թեմաներն ընտրելու հարցում, սկզբունքներ ունենա մերժելու դասագրքերի անբարո ու մերժելի բովանդակությունները, ափսոսա ձեր երեխաներին ու նրանց մեջ ապրող մարդուն։

Վերջերս ֆեյսբուքում դասագրքերից ապշեցուցիչ օրինակներ են բերում։ Մեկն ասենք՝ զարգացած ապագայում այֆոնի ֆետիշացումն է։ ՈՒ դա ձեր երեխաներին հրամցվում է որպես նորմ, քանի որ կդ սմ նախարարը գտնում է, որ դպրոցը ու «կյանքը» չպիտի իրարից անջատ լինեն, ինչի մասին հայտարարել է 13/09 ասուլիսում.   «Չի կարող մեր երեխաների կյանքը լինել մի բանի մասին, մեր դպրոցը լինի տրամագծորեն  ուրիշ բանի մասին։ Սա է եղել մեր կրթության հիմնական խնդիրներից մեկը, որ դպրոցը գնալով կորցրել է կապը երեխաների հետ, երեխաներին դարձել է ծայրահեղ անհետաքրքիր այդ դպրոցում գտնվելը»։

Սա զավեշտ կլիներ, եթե մեր երեխաների հետ կապ չունենար։ Ժաննայի կյանքը այֆոնի կուռքն է, ինչին ուզում է և ձեր երեխաներին սովորեցնել։

Եթե այս նպատակից կգսմ նախարարը կաչռած մնա ու, ընդհանրապես՝ մնա, պատկերացնու՞մ եք ինչեր կարող են ձեր երեխաներին սովորեցնել «կյանքից»։

Անեկդոտը գիտե՞ք.
Երկու ընկեր խոսում են սեքսից, մեկը մեկին հարցնում է՝ լսի, դու կնգադ հետ ցերեկով եղած կա՞ս։
Սա թե՝ չէ։
Ընկերը՝ վայ, ոնց թե, անպայման փորձեք։
Հաջորդ օրը գալիս է գործի, ընկերոջն ասում է՝ լսի, փորձեցինք ցերեկով։ Երեխաները էնքան խնդացին, փորները ցավեցին։

Սա այլևս անեկդոտ չէ։ սա ձեր ու ձեր երեխաների կյանքի դպրոցն է։

Ու հաստատ կրթությունը կյանքին մոտեցնելու նպատակի շարունակությունն է «ակադեմիական» մեկուսացված քաղաքը, ուր ուսանողները կսովորեն կյանքի մոդիֆիկացիայի ընկալումը որպես այֆոնների աճող թվեր։

Ու մի հուզվեք, թե չէ Ժաննա Անդրեասյանը դժգոհում է. «Մարդիկ հուզվում են, երբ որ դասագրքերում այֆոնի մասին է խոսքը, մարդիկ հուզվում են, երբ որ դասագրքերում ժամանակակից երաժշտությանն ենք անդրադառնում։ Մարդիկ, ընդհանրապես, կարծես ամեն ինչից հուզվում են»։
 
Հա, էլի։ Պատերազմ է, կրակոցներ են, հայրենազրկություն է, սկզբունքների ու արժեքների կորուստ, անբարո դասագրքեր են, հղի կանանց վրաերթ, երեխաների մահ է պատահում... ինչ-որ շատ եք հուզվում այս իշխանությունների աչքին։ Թե չէ մի օր կպարզեք, որ Ժաննայի կյանքի դպրոցում սովորող ձեր երեխայից ավելի հուզվող եք մնացել։

Ծնողներ, «ծափ տվեք, արա», ձեր երեխաներից կերտում են ՔՊ ժառանգներ։։

Անահիտ Ոսկանյան


 

Placeholder
Ժաննա Անդրեասյանը ձեր դպրոցական երեխաներին մտցնում է իր սեփական կյանք