Անպայման կայցելենք Թուրքիա. Իրանի նախագահ
Քաղաքական
18:00 17/09/2024
Տարածաշրջան

Անպայման կայցելենք Թուրքիա. Իրանի նախագահ

Իրանի Իսլամական Հանրապտության նախագահ Մասուդ Փեզեշքիանը ասուլիսում հայտարարել է, որ ցանկանում է զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։

«Թուրքիան մեր բարեկամն ու ընկերն է։ Բարիդրացիական հարաբերություններից զատ ունենք ազգակցական հարաբերություններ։ Թուրքիայի հետ համատեղ ներդրումներ կատարելը մեր պահանջն ու մոտիվացիան է։

Անպայման կայցելենք Թուրքիա և մեզ մոտ էլ կհրավիրենք քաղաքական գործիչների, գիտնականների և ներդրողների։ Մենք կարող ենք ստեղծել մի երթուղի, որով  հանգիստ կարող ենք գալ Թուրքիա, դուք էլ Իրանով հանգիստ կարող եք մեկնել Թուրքմենստան, Պակիստան և Աֆղանստան»,- «Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, ասել է Իրանի նախագահը։

Placeholder
Անպայման կայցելենք Թուրքիա. Իրանի նախագահ