Իրանի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին
Քաղաքական
17:12 17/09/2024
Տարածաշրջան

Իրանի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին

Իրանի նախագահ Մասուդ Մասուդ Փեզեշքիանը կգլխավորի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Ըստ աղբյուրի, Իրանի նախագահը Նյու Յորք կուղևորվի սեպտեմբերի 22-ին, իսկ սեպտեմբերի 24-ին համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նիստում նա ելույթ կունենա, որի ընթացքում նախագահը «կարտահայտի ողջ Իրանի ժողովրդի տեսակետը»:

Բացի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ելույթից, նախատեսվում է, որ նախագահը կմասնակցի Ապագա գագաթնաժողովին, հանդիպումներ կունենա ԱՄՆ-ում իրանական սփյուռքի ներկայացուցիչների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև բանակցություններ կվարի մի քանի պետությունների ղեկավարների հետ։

Placeholder
Իրանի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին