Իրանը հերքում է իսրայելական ԶԼՄ-ների այն լուրերը, թե  Ռայիսիի մահվան պատճառը փեյջերի պшյթյունն է
Քաղաքական
20:36 18/09/2024
Տարածաշրջան

Իրանը հերքում է իսրայելական ԶԼՄ-ների այն լուրերը, թե Ռայիսիի մահվան պատճառը փեյջերի պшյթյունն է

Մի շարք իսրայելական ԶԼՄ-ներում հրապարակված լուրերն այն մասին, թե Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսին մահացել է փեյջերի ենթադրյալ պայթեցման հետևանքով, սուտ է, որը նպատակ ունի խաթարել Իրանի բնակչության վստահությունը Իրանի ռազմական և կառավարական իշխանությունների նկատմամբ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի պետական ​​Tasnim գործակալությանը։

«Այդ հաղորդագրությունները  կեղծ են։ Նման լուրերի կեղծումը, ըստ էության, հանգեցնում է պետական ​​կառույցների վարկաբեկմանը, ուղղաթիռի կործանման վերաբերյալ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետաքննության վերաբերյալ զեկույցի և միևնույն ժամանակ Իրանի բնակչության մեջ վախ սերմանելուն, իսկ իրանական հասարակությանը՝ հուսահատության մատնելուն»,- ասվում է հայտարարության մեջ։

Placeholder
Իրանը հերքում է իսրայելական ԶԼՄ-ների այն լուրերը, թե Ռայիսիի մահվան պատճառը փեյջերի պшյթյունն է