Լիբանանում կիկին պшյթյուն է եղել, երեք մարդ զոհվել է, կան տուժածներ
Աշխարհում
19:31 18/09/2024
Աշխարհ

Լիբանանում կիկին պшյթյուն է եղել, երեք մարդ զոհվել է, կան տուժածներ

Պայթյունների ձայները, որոնք նման են փեյջերի պայթեցմանը, որոտացել են Լիբանանի տարբեր հատվածներում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով  տեղական Al-Jadeed հեռուստաալիքի աղբյուրներին։

«Կա տեղեկատվություն Լիբանանի որոշ շրջաններում նոր պայթյունների մասին, ենթադրաբար՝ փեյջերների», - ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լիբանանի արևելքում գտնվող Բեքա քաղաքում սարքերի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել։

Հաղորդվում է նաև  ավելի քան 100 տուժածների մասին։

 Պայթյունները տեղի են ունեցել «Հզբոլլահի» անդամների հուղարկավորության հետ միաժամանակ, որոնք նախօրեին զոհվել էին փեյջերների պայթեցման ժամանակ:

Placeholder
Լիբանանում կիկին պшյթյուն է եղել, երեք մարդ զոհվել է, կան տուժածներ