Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը ոչ ոքի խաղաց ամերիկացիների հետ։ Հանդիպման արդյունքները ներկայացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Լիլիթ Մկրտչյանը (2366) սպիտակներով հաղթեց Գուլրուխբեգիմ Տոխիրժոնովային (2380)։
Մարիամ Մկրտչյանը (2328) սևերով պարտվեց Կարիսա Յիպին (2386)։
Էլինա Դանիելյանը (2393) սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Իրինա Կրուշին (2396)։ Աննա Սարգսյանը (2364) սևերով պարտվեց Ալիս Լիին (2384)։
Հայաստանի հավաքականը վաստակել է 11 միավոր։
Առաջին 6 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Տրինիդադ և Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1) և Չինաստանին (2,5:1,5), պարտվել էր Հնդկաստանին (1,5:2,5):