Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը կարող է գազ ներկրել Ադրբեջանից
Քաղաքական
14:05 18/09/2024
Հայաստան

Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը կարող է գազ ներկրել Ադրբեջանից

«Ռուսաստանից ու Իրանից ներկրում ենք գազ։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում կարող է Հայաստանը գազ ներկրել նաև Ադրբեջանից»,- Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա շարունակեց. «Եթե, օրինակ, պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղ է անցնում դեպի Նախիջևան կամ Թուրքիա, ապա այդ տարբերակները նույնպես չի կարելի բացառել»։

Փաշինյանի խոսքով, աշխարհում էներգետիկ անկախություն չկա․ «Չկա մի երկիր, որ էներգետիկ անկախ է: Խոսք կարող է լինել միայն էներգետիկ դիվերսիֆիկացման մասին»:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder