Վրաստանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ի գործողությունները որակել է հարձակում իր երկրի վրա
Քաղաքական
17:12 19/09/2024
Տարածաշրջան

Վրաստանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ի գործողությունները որակել է հարձակում իր երկրի վրա

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Վրաստանի ՆԳՆ պաշտոնյաների դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը անվանել է հարձակում երկրի վրա։ Նրա խոսքերը մեջբերել է Sputink-Վրաստանը։

Պապուաշվիլին ընդգծել է, որ ցանկացած երկրում ոստիկանը պետության ներկայացուցիչն է, հետևաբար ոստիկանի վրա ցանկացած հարձակում ագրեսիա է երկրի դեմ։

Նա նշել է, որ Վրաստանի անվտանգության ուժերի և իշխանությունների դեմ պատժամիջոցների վերացումը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու պայմաններից մեկն է։

Սեպտեմբերի 16-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի 64 քաղաքացիների և պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք, նրանց կարծիքով, ներգրավված են երկրում ժողովրդավարության խախտման և մարդու իրավունքների ոտնահարման մեջ:

Պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտահոգված է հանրապետության իշխանությունների հակաժողովրդավարական գործողություններով և կշարունակի դիտարկել նոր պատժամիջոցները։

Placeholder
Վրաստանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ի գործողությունները որակել է հարձակում իր երկրի վրա