Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում կրկին կենսունակության ավարտին մոտ, ծեր թեղիներ և բարդիներ են տապալվել
Հասարակություն
19:18 19/09/2024
Հայաստան

Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում կրկին կենսունակության ավարտին մոտ, ծեր թեղիներ և բարդիներ են տապալվել

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը պարզաբանում է տարածել՝ վերջին օրերին մայրաքաղաքում կենսունակության ավարտին մոտ ծեր թեղիների և բարդիների տապալման վերաբերյալ։

«Վերջին օրերին մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում կրկին կենսունակության ավարտին մոտ, ծեր թեղիներ և բարդիներ են տապալվել: Դրանք այս անգամ ևս վնասել են մարդկանց գույքը՝ քաղաքացիների համար ստեղծելով անվտանգության խնդիր:

Կազմակերպության մասնագետները բազմիցս բարձրաձայնել են, որ կանաչ ֆոնդի մի մասը սպառել է իրեն։ Բոլոր աշխատանքները միտված են փողոցային տնկարկների դենդրոֆլորիստիկ կազմի  երիտասարդացմանը»,- ասվում է պարզաբանման մեջ։

 

Placeholder
Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում կրկին կենսունակության ավարտին մոտ, ծեր թեղիներ և բարդիներ են տապալվել