Լիբանանյան փեյջերի գործարքում ներգրավված ընկերության սեփականատերն անհետացել է
Քաղաքական
12:15 20/09/2024
Աշխարհ

Լիբանանյան փեյջերի գործարքում ներգրավված ընկերության սեփականատերն անհետացել է

Նորվեգիայի քաղաքացին, որբ ունի մի ընկերություն, որը, իբր, զբաղվում էր Լիբանանին փեյջեր մատակարարելով, անհետացել է նրանց պայթյուններից հետո։ Այդ մասին գրում է բրիտանական Daily Mail թերթը։

Ավելի վաղ թայվանական փեյջեր արտադրող Gold Apollo-ն հայտնել էր, որ Լիբանանում պայթեցված փեյջերների խմբաքանակն լիցենզիայքվ արտադրվել է բուդապեշտյան BAC Consulting Kft ընկերության կողմից:  Հունգարիայի կառավարությունը հայտարարել է, որ ընկերությունը միջնորդ է եղել, և փեյջերը երբեք չեն գտնվել երկրում: Հաղորդվել է, որ գործարքին մասնակցել է նաև բուլղարական Norta Global Ltd ընկերությունը։

Պարբերականի տվյալներով՝ Norta Global-ի սեփականատերը հնդկական ծագումով 39-ամյա նորվեգացի Ռինսոն Յոսին է։

Ըստ թերթի՝ ենթադրվում է, որ Յոսին երեքշաբթի օրը մեկնել է նախապես ծրագրված գործուղման: Սակայն նրա գլխավոր գործատուի՝ նորվեգական NHST մեդիա կոնգլոմերատի ղեկավարությունը չի կարողացել կապվել նրա հետ և չորեքշաբթի երեկոյան դիմել է Նորվեգիայի անվտանգության ծառայությանը։

Օսլոյի ոստիկանությունը հաջորդ օրը հայտարարեց, որ իրենք «նախաքննություն են սկսել հրապարակված տեղեկատվության առնչությամբ»։

Ինչպես նշվեց, առայժմ հիմքեր չկան ենթադրելու, որ Նորվեգիայի քաղաքացին որևէ կերպ տեղյակ է եղել Փեյջերում պայթուցիկներ տեղադրելու գաղտնի գործողության մասին։

Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին պայթեցվել են կապի սարքավորումները, այդ թվում՝ փեյջերները և ձեռքի ռադիոընդունիչներ։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 32 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 3 հազարը։

Placeholder
Լիբանանյան փեյջերի գործարքում ներգրավված ընկերության սեփականատերն անհետացել է