Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը  «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմում մարմնավորել է սովետական տրակտորիստի
Մշակույթ
16:46 20/09/2024
Հայաստան

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմում մարմնավորել է սովետական տրակտորիստի

Աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմում խաղացել է խորհրդային տրակտորիստի դերում։ Լրագրողների հետ հանդիպմանը նա պատմեց, որ հրավեր ստացել է հենց Էդգար Բաղդասարյանից։

«Անցյալ տարի ես մի շատ հետաքրքիր առաջարկ, հրավեր ստացա։ Ինձ համար նույնիսկ մարտահրավեր ստացվեց, քանի որ շատ անսովոր դեր էր ինձ համար։ Փայլուն ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն ինձ հետ կապնվեց ու առաջարկեց մի փոքր դեր խաղալ, նաև սաունդթրեք համար նվագել, իր «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմում։

Ես կատարեցի ռուս սովետական  տարկտորիստի դեր, որը ելույթ է ունենում գետի ափին Ռոստրոպովիչի, Յաշայի և Բրեժնևի համար։

Մեծ սիրով, մի քիչ վախով, հուզմունքով, ընդունեցի հրավերը»,- մանրամասնեց Նարեկ Հախնազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմում մարմնավորել է սովետական տրակտորիստի