Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին
Սպորտ
22:50 20/09/2024
Աշխարհ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին

Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին և ունի 14 միավոր։ Հանդիպման արդյունքները հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) սպիտակներով ոչ ոքի խաղաց Վինսենտ Կեյմերի (2730) հետ։ Շանթ Սարգսյանը (2649) սևերով ոչ ոքի խաղաց Դմիտրի Կոլարսի (2659) հետ։

Գաբրիել Սարգսյանը (2646) սպիտակներով հաղթեց Մատիաս Բլյուբաումին (2640)։ Կարեն Գրիգորյանը (2569) սևերով ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Դոնչենկոյի (2638) հետ»:

Placeholder