Ուկրաինայում ձմռանը հնարավոր է օրական մինչև 20 ժամ բջջային կապ չլինի
Աշխարհում
10:55 20/09/2024
Աշխարհ

Ուկրաինայում ձմռանը հնարավոր է օրական մինչև 20 ժամ բջջային կապ չլինի

Ուկրաինայում այս ձմռանը հոսանքազրկման պատճառով բջջային կապը կարող է հասանելի լինել օրական ընդամենը չորսից վեց ժամ: Strana.ua-ի հաղորդմամբ, այս մասին տեղական լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի թվային զարգացման նախարարության բջջային ինտերնետի զարգացման ուղղության ղեկավար Ստանիսլավ Պրիբիտկոն։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Ուկրաինայի կառավարությունը նախկինում որոշել էր պարտավորեցնել բջջային օպերատորներին մինչև 2025 թվականը 10 ժամով կապ ապահովել առանց էլեկտրամատակարարման, սակայն, ինչպես Պրիբիտկոն է ասել, ոչ մի օպերատոր չի հասցնի մինչև ձմեռ 100%-ով կատարել այդ պահանջները։

Բջջային օպերատորները դա բացատրում են նրանով, որ երկարատև անջատումների ժամանակ աշտարակների և մալուխային երթուղղիչների մարտկոցները չեն հասցնի լիցքավորվել, իսկ մոբիլիզացիայի պատճառով նախապատրաստական աշխատանքների համար բավարար անձնակազմ չկա։

Placeholder
Ուկրաինայում ձմռանը հնարավոր է օրական մինչև 20 ժամ բջջային կապ չլինի