Comedy Club-ը փակելու մասին հայտարարությունը կատակ է եղել
Աշխարհում
15:32 21/09/2024
Աշխարհ

Comedy Club-ը փակելու մասին հայտարարությունը կատակ է եղել

Comedy Club-ի կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Խարլամովը և շոուի հաղորդավար Պավել Վոլյան հերքել են հաղորդման փակման մասին ավելի վաղ իրենց արած հայտարարությունը։ Коммерсант-ը գրում է, որ նրանք «մտափոխվել են» ու շոուն չեն փակում։

Շոումենները պարզաբանել են, որ շոուն փակելու մասին իրենց հայտարարությանը հաղորդման նոր՝ 20-րդ եթերաշրջանի կատակերգական անոնս էր։

Սեպտեմբերի 20-ին «Comedy Club»-ի նոր թողարկման սկզբում, որը նախապես հայտարարվել էր որպես եզրափակիչ, Խարլամովն ասել է, որ շոուն փակվում է։ Սակայն հետո Պավել Վոլյան ավելացրել է. «Ցտեսություն, հին Comedy Club։ Եվ բարև, Comedy Club-ի նոր՝ 20-րդ եթերաշրջանը», որից հետո նա պատմել է շոուի ստեղծման պատմությունը։

TNT հեռուստաալիքի մամուլի ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ իբր արդեն որոշում է կայացվել, թե ինչ հաղորդում է հեռարձակվելու կատակերգական շոուի փոխարեն։
 

Placeholder
Comedy Club-ը փակելու մասին հայտարարությունը կատակ է եղել