Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում լքել Լիբանանը
Քաղաքական
09:57 22/09/2024
Աշխարհ

Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում լքել Լիբանանը

ԱՄՆ Պետդեպարտամենտը Լիբանանում գտնվող ամերիկացիներին կոչ է արել որքան հնարավոր է շուտ լքել երկիրը Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև հակամարտության սրման պատճառով։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի կայքէջում հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Հըզբոլլահի և Իսրայելի միջև շարունակվող հակամարտության և Լիբանանում, ներառյալ Բեյրութում տեղի ունեցած վերջին ռմբակոծությունների անկանխատեսելիության պատճառով, ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին լքել Լիբանանը», -ասվում է հայտարարության մեջ:

Պետդեպարտամենտը հավելել է, որ իրավիճակի վատթարացման պատճառով մեծապես կրճատվել է Լիբանանից մեկնող չվերթների թիվը։ Հավանականություն, որ շուտով ԱՄՆ քաղաքացիներն ընդհանրապես չեն կարողանա օդանավով լքել երկիրը։

Placeholder
Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում լքել Լիբանանը